Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 22:41

Microsoft-ի համակարգում խափանումներ են տեղի ունեցել․ տեխնիկական խնդիրներ են առաջացել բանկերում, ավիաընկերություններում

Microsoft-ի համակարգում խափանումներ են տեղի ունեցել․ տեխնիկական խնդիրներ են առաջացել բանկերում, ավիաընկերություններում

Ամբողջ աշխարհում օդանավակայանները, բանկերը և մեդիա ընկերությունները հայտնել են տեխնիկական խնդիրների մասին՝ Microsoft-ի Windows օպերացիոն համակարգի գլոբալ խափանումների պատճառով, գրում է The Guardian-ը։ 

Խնդիրների են բախվել, մասնավորապես, ԱՄՆ-ի, Միացյալ Թագավորության, Հնդկաստանի, Նոր Զելանդիայի, Իսրայելի և Ավստրալիայի ընկերությունները։

Ամերիկյան խոշորագույն ավիափոխադրողները՝ American Airlines-ը, United Airlines-ը և այլն, չեղարկել են բոլոր թռիչքները կապի խնդիրների պատճառով, ։ Թռիչքները չեղարկվում և հետաձգվում են նաև Իսպանիայի և Գերմանիայի օդանավակայաններում։ Սիդնեյի օդանավակայանում գրանցման հաշվիչներն անհասանելի են, և ուղևորները չեն կարող վերցնել ուղեբեռը:

Բացի այդ, խափանման պատճառով բրիտանական Sky News հեռուստաալիքը ժամանակավորապես դադարեցրել է հեռարձակումը։ ընկերությունից հայտնել են, որ չեն կարողացել առավոտյան հեռարձակումն իրականացնել։ Ավստրալական ABC News հեռուստաընկերությունը նույնպես հայտնում է իր աշխատանքի հետ կապված խնդիրների մասին։

Խափանումն ազդել է հեռահաղորդակցության օպերատորների, բանկերի, հիվանդանոցների, սուպերմարկետների և ֆոնդային բորսաների վրա: միացյալ Թագավորությունում խնդիրներ են առաջացել երկաթուղային ծառայություններում ու բժշկական հաստատություններում։ 

Microsoft-ը հայտարարել է, որ ձեռնարկում է «վերականգնողական գործողություններ»: Ընկերությունը նշել է, որ խափանումն սկսվել է Azure՝ ամպային ծառայության ներքին աշխատանքային բեռների հետ կապված կազմաձևման փոփոխության պատճառով: Microsoft-ի տեղեկություններով՝ խնդիրը մեծ մասամբ լուծվել է, սակայն որոշ ծառայությունների և հավելվածների աշխատանքում դեռ խափանումներ կան։ 

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+