Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան −1°
  • Երևան−1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր−2°
  • Կապան+1°
  • Սևան−5°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 08:29

ԶԼՄ-ին հայտնի է դարձել Արցախի նախագահի ավտոմեքենայի առգրավման հարցով փակ հանդիպման մանրամասները

ԶԼՄ-ին հայտնի է դարձել Արցախի նախագահի ավտոմեքենայի առգրավման հարցով փակ հանդիպման մանրամասները
Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը մի քանի օր առաջ Արցախի ներկայացուցչությունում Արցախի քաղաքական խավի ներկայացուցիչների մասնակցությամբ փակ հանդիպում է կազմակերպել, գրել է «Հրապարակ»-ը՝ հղում անելով իր աղբյուրին։ Թերթի տեղեկություններով՝ նրանք քննարկել են հատուկ ծառայության ներկայացուցիչների ներխուժումը ներկայացուցչություն և Շահրամանյանի ավտոմեքենայի առգրավումը։ Ըստ թերթի՝ Շահրամանյանը հայրենակիցներին հորդորել է, անկախ քաղաքական տարաձայնություններից, միասնականություն դրսևորել։ Նա ասել է, որ այսօր ինքն է իշխանությունների թիրախում, սակայն վաղը կարող է լինել ներկաներից յուրաքանչյուրը։ «Խոսքը հատկապես ուղղված է «Միասնական հայրենիք» կուսակցության ղեկավար Սամվել Բաբայանին, ով իր ելույթում արդարացել է, թե իրավիճակի մասին իրենց քաղաքական ուժին պատշաճ չեն տեղեկացրել և հակընդդեմ մեղադրանքներ է հնչեցրել, որ եթե միասնական լինեիք, մեր ուժին անկյուն չէիք մղի»,- գրել է թերթը։ Ներկաները հասկացել են, որ Բաբայանը նպատակ ունի արցախցիների միասնականության լոզունգի ներքո հայաստանյան առաջիկա քաղաքական գործընթացներին՝ ընտրություններին մասնակցել, եզրափակել է թերթը։ Հունիսի 21-ին փաստաբան Ռոման Երիցյանն Armenia Today-ին հայտնել էր, որ Հայաստանի ուժային կառույցների ծառայողները ջարդել են ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության դարպասները և տարել Շահրամանյանին սպասարկող ավտոմեքենան։ Մեքենան առգրավելու Քննչական կոմիտեի մտադրության մասին Երիցյանն ահազանգել էր հունիսի 7-ին։ Շահրամանյանը լրագրողներին հայտնել էր, որ սա ոչ թե մեքենայի, այլ Արցախի մնացորդների վերացման հարց է։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+