Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 21:09

Ադրբեջանն իր պահանջները Հայաստանին պարտադրելու նպատակով ռազմագերիներին դարձրել է սակարկման առարկա․ ԱՄՆ սենատոր

Ադրբեջանն իր պահանջները Հայաստանին պարտադրելու նպատակով ռազմագերիներին դարձրել է սակարկման առարկա․ ԱՄՆ սենատոր

Ադրբեջանը կիրառում է «պատանդների դիվանագիտություն»՝ իր պահանջները Հայաստանին պարտադրելու նպատակով ռազմագերիներին օգտագործելով որպես սակարկման առարկա, հայտարարել է ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի սենատոր Էդվարդ Մարկին՝ Միացյալ Նահանգներին և միջազգային հանրությանը կոչ անելով գործի դնել բոլոր հնարավոր միջոցներն ու գործիքները՝ Ալիևի ռեժիմի կողմից ապօրինի ձերբակալված  հայ պատանդների և գերիների ազատ արձակումն ապահովելու համար:

Սենատորի խոսքով՝ Ադրբեջանը ԼՂ դեմ լայնածավալ պատերազմով ավելի քան 100 հազար էթնիկ հայերի ստիպել է արտագաղթել և անազնվաբար խոստացել է, թե խաղաղ ճանապարհով կինտեգրի տարածաշրջանը և կերաշխավորի էթնիկ հայերի իրավունքները:

«Փոխարենն Ադրբեջանը, որպես պատժիչ գործողություն, ձերբակալեց, այնուհետև կալանավորեց Ղարաբաղի նախկին իշխանության ղեկավարներին, այդ թվում՝ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին և Արայիկ Հարությունյանին, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանին, խորհրդարանի խոսնակ Դավիթ Իշխանյանին և գեներալներ Լևոն Մնացականյանին ու Դավիթ Մանուկյանին»,- իր ելույթում նշել է Մարկին։

Սենատորի ելույթի ողջ ընթացքում ցուցադրվել է Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանի ապօրինի ձերբակալման լուսանկարը: 

«Ադրբեջանը պարբերաբար կիրառում է «պատանդների դիվանագիտություն»՝ երկարաձգելով անօրինական կալանքն ու ռազմագերիներին օգտագործելով որպես սակարկման առարկա՝ իր պահանջները Հայաստանին պարտադրելու նպատակով, ինչը միջազգային իրավունքի բացահայտ խախտում է։ Փաստացի, Ադրբեջանը դեռևս պահում է տասնյակ հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց, որոնց գերեվարել է 2020թ․ ԼՂ պատերազմի ժամանակ»,- ասել է նա։

Սենատորը թե՛ Կոնգրեսին, և թե՛ Սպիտակ տանը կոչ է արել  Ադրբեջանի և Հայաստանի կառավարությունների հետ բոլոր փոխգործակցություններում պնդել, որ քաղբանտարկյալների ազատ արձակումը պետք է նախապայման լինի ձեռք բերված ցանկացած զիջման կամ խաղաղության ցանկացած համաձայնագրի համար։

«Համատարած զեկույցները, այդ թվում՝ Human Rights Watch-ի, Մարդու իրավունքների միջազգային դաշնության և ԱՄՆ Պետքարտւղարության, ահազանգում են Ադրբեջանի կողմից քաղբանտարկյալների նկատմամբ սարսափելի վերաբերմունքի մասին: Ռուբեն Վարդանյանը՝ իբրև պատժիչ գործողություն, ենթարկվել է մենախցում պահվելու ժամկետի երկարաձգման, անմխիթար պայմանների, ջուր և մաքուր հագուստ տրամադրելու մերժման և ժամեր շարունակ անդադար ոտքի վրա կանգնելու հրամանների: Նա նաև մի քանի շաբաթ շարունակ զրկված է եղել փաստաբանի և ընտանիքի հետ կապից»,- պատմել է Մարկին։

Սենատորի խոսքով՝ չնայած մարդու իրավունքների ոտնահարման ակնհայտ օրինակներին՝ միջազգային հանրության կողմից Ադրբեջանը քիչ վնասներ է կրել՝ էթնիկ հայերի նկատմամբ իր դաժան բռնությունների և քաղբանտարկյալների անօրինական կալանավորումների համար:

«Ալիևի ռեժիմը կարծում է, որ կարող է շարունակաբար գործել միջազգային և Միացյալ Նահանգների օրենքների կոպտագույն խախտումներով, և հենց այդ պատճառով Կոնգրեսը պետք է արտահայտվի ու ասի՝  «ո՛չ» Ադրբեջանին, «ո՛չ» «պատանդների դիվանագիտությանը» և Ադրբեջանի կողմից քաղբանտարկյալներ գերեվարմանը։ «Ո՛չ»՝ բանտարկյալներին ու քաղբանտարկյալներին դաժան և անմարդկային պատժի ենթարկմանը, «ո՛չ» տարածաշրջանում էթնիկ հայերի իրավունքների ժխտմանը և «ո՛չ» Ադրբեջանի կողմից քաղբանտարկյալների ազատ արձակումը ևս մեկ օրով հետաձգմանը»,- նշել է սենատորը։

Սենատորը հայտնել է, որ նամակ է հղել պետքարտուղար Էնթոնի Բլինքենին՝ հորդորելով Պետքարտուղարությանը Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղ բանակցություններում առաջնահերթություն տալ հայ գերիների ազատ արձակմանը և Լեռնային Ղարաբաղի հայերի՝ իրենց տները վերադառնալու իրավունքին:

«Ադրբեջանն ասում է, թե ցանկանում է խաղաղություն, բայց այն, ինչ նա իրականում ցանկանում է, անպատիժ գործելն է և Միացյալ Նահանգների և միջազգային հանրության կողմից պարգևատրվելը, այդ թվում՝ այս տարվա վերջին ՄԱԿ-ի կլիմայական COP29 միջազգային կոնֆերանսը հյուրընկալելու արտոնությամբ: Ադրբեջանը պատրաստվում է ընդունելու աշխարհի կլիմայական գագաթնաժողովը։ Մենք պետք է օգտվենք այս հնարավորությունից՝ ուշադրության կենտրոնում պահելու բոլոր այն քաղբանտարկյալներին, որոնք ապօրինաբար պահվում են Ադրբեջանի կառավարության կողմից»,- ասել է նա։

Նա հավելել է, որ սա մարդու միջազգային իրավունքների կոպտագույն ոտնահարում է, և կոչ է արել քաղբանտարկյալներին ազատել մինչև կլիմայի փոփոխությանը նվիրված գագաթնաժողովը, որն անցկացվելու է տարվա վերջում:

2023 թվականի դեկտեմբերին Հայաստանն աջակցություն էր հայտնել COP29 համաժողովն ընդունելու Ադրբեջանի դիմումին։ The Guardian-ն ավելի ուշ կանխատեսել էր կլիմայի ակտիվիստների դժգոհությունն Ադրբեջանում կլիմայի փոփոխության համաժողովի անցկացման կապակցությամբ, ինչպես նաև հայտարարել Ադրբեջանում գազի արդյունահանման ծավալների աճից բնապահպանների դժգոհության մասին։ Դեկտեմբերին Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն և ֆրանսիացի մի շարք քաղաքական գործիչներ դեմ էին արտահայտվել 2024 թվականին Բաքվում COP29-ի անցկացմանը։ Հունիսի 4-ին գերմանացի իրավապաշտպանները Բաքվում COP29-ին ընդառաջ պահանջել էին ազատել հայ բանտարկյալներին։

Բաքվի դատարանը մայիսին երկարացրել էր Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության գերեվարված ներկայացուցիչների կալանքների ժամկետները։ Մայիսի 27-ին Բաքվի դատարանը մերժել էր Վարդանյանի կալանքի երկարաձգման դեմ բողոքը։ Վարդանյանին ադրբեջանցիները Հակարիի ապօրինի անցակետում գերեվարել էին 2023-ի սեպտեմբերի 27-ին ու նույն օրը ձերբակալել նրան։ ՀՀ ԱԳՆ-ի տվյալներով՝ Բաքվում, ընդհանուր առմամբ, 23 հայ գերի կա։ Նրանց թվում են նաև Արցախի նախկին նախագահներ Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, Արկադի Ղուկասյանը, Դավիթ Բաբայանը, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, Արցախի ՊԲ նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+