Թուրքիայում ռազմական ուսումնական ինքնաթիռի վթարի հետևանքով երկու օդաչու է մահացել, հայտնել են թուրքական ԶԼՄ-ները՝ երկրի Ազգային պաշտպանության նախարարությանը հղումով։
Լրատվականի տեղեկությամբ՝ ռազմական ուսումնական ինքնաթիռը կործանվել է Կայսերիում՝ անհայտ պատճառով։ Ըստ հաղորդագրության՝ դեպքի վայր են մեկնել փրկարարական ուժեր։ Այլ մանրամասներ լրատվականը չի հայտնել։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







