Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 22:32

Նեթանյահուն հայտարարել է Գազայում գործողությունը 42 օրով դադարեցնելու պատրաստակամության մասին

Նեթանյահուն հայտարարել է Գազայում գործողությունը 42 օրով դադարեցնելու պատրաստակամության մասին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը պատրաստ է Գազայի հատվածում 42 օր ժամկետով դադարեցնել պատերազմը՝ պատանդներին ազատելու համար, հայտնում է «Ռիա Նովոստին»՝ հղում անելով Kan ռադիոկայանին։

Նեթանյահուի խոսքով՝ Իսրայելն ամբողջովին չի դադարեցնի պատերազմը, քանի դեռ չի հասել իր բոլոր նպատակներին՝ ներառյալ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման լիակատար վերացմանը։

«Պատանդներին վերադարձնելու համար կարող ենք 42 օրով դադարեցնել ռազմական գործողությունները, բայց մենք չենք հրաժարվի լիակատար հաղթանակի հասնելուց»,- ասել է վարչապետը։

Միևնույն ժամանակ՝ Նեթանյահուի գրասենյակը հրապարակել է այս հանդիպումից նրա հայտարարություններից մեկը, որում նա հերքում է կրակը դադարեցնելու մասին իր պատրաստակամությունը՝ առանց իսրայելական պայմանների կատարման։

«Այն պնդումը, թե մենք համաձայնել ենք հրադադարի առանց մեր պայմանների կատարման, չի համապատասխանում իրականությանը»,- ասել է Նեթանյահուն։

Թել Ավիվը բազմիցս հայտարարել է, որ չի դիտարկում Գազայում պատերազմը դադարեցնելու հնարավորությունը՝ առանց պաղեստինյան շարժման ռազմական և քաղաքական ներուժն ամբողջությամբ վերացնելու։

2023-ի հոկտեմբերի 7-ի առավոտյան պաղեստինյան իսլամիստական ​​ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել էր Իսրայելի դեմ «Ալ-Աքսա ջրհեղեղ» ռազմական գործողության մեկնարկի մասին։ Իսրայելական բանակն ի պատասխան հայտնել էր Գազայի հատվածում «Երկաթե սրեր» հակաահաբեկչական գործողության մեկնարկի մասին։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել էր, որ Իսրայելը կպատերազմի ՀԱՄԱՍ-ի դեմ մինչև վերջնական հաղթանակ։ Գազայի առողջապահության նախարարության տվյալներով՝ Պաղեստինում զոհերի թիվը մայիսի 28-ի դրությամբ գերազանցում է 36 հազարը, իսրայելական բանակի տվյալներով՝ հարձակումից ի վեր շուրջ 1200 իսրայելցի զինծառայող է զոհվել։

Մայիսի 22-ին Նորվեգիայի, Իռլանդիայի և Իսպանիայի ղեկավարները հայտարարել էին Պաղեստինը ճանաչելու մասին։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+