Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 23:16

Բաքուն Երևանին մեղադրել է Նախիջևանի հետ ցամաքային կապի հնարավորությունն արգելափակելու համար

Բաքուն Երևանին մեղադրել է Նախիջևանի հետ ցամաքային կապի հնարավորությունն արգելափակելու համար

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ չորս գյուղի, այսպես կոչված, անկլավների (Տավուշի մարզում — խմբ.) հարցը միշտ եղել է Բաքվի օրակարգում։ Այդ մասին Ալիևը հայտարարել է «COP29-ը և կանաչ տեսլականը Ադրբեջանի համար» թեմայով միջազգային ֆորումում ունեցած ելույթում։ 

Ալիևի խոսքով՝ Ադրբեջանը երբեք չի մոռացել Տավուշի չորս գյուղի հետ կապված խնդիրը և այն բարձրացրել է 44-օրյա պատերազմից հետո։ Բաքուն նաև մեղադրել է Հայաստանին՝ Նախիջևանի հետ ցամաքային կապ հաստատելու հնարավորությունն արգելափակելու համար։

Ալիևի խոսքով՝ թեև 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը» նշված չէ, սակայն այնտեղ գրված է, որ «Ադրբեջանի արևելյան հատվածի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև պետք է տրանսպորտային կապ լինի, որի վերահսկողությունը պետք է ապահովեն ռուսական սահմանապահ ուժերը։

Նշենք, որ դեկտեմբերի 7-ին Հայաստանը հանել էր COP29-ը հյուրընկալելու իր թեկնածությունը՝ հօգուտ Ադրբեջանի՝ որպես «բարի կամքի քայլ»։

Ապրիլի 19-ին ՀՀ ԱԳՆ-ն հայտնել էր, որ Սահմանազատման հանձնաժողովների 8-րդ հանդիպման արդյունքներով Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են գործընթացն սկսել Տավուշի մարզից։ Այդ օրն ավելի ուշ ՀՀ վարչապետի աշխատակազմը նշել էր, որ սահմանազատումից հետո Զինված ուժերը նշված հատվածների շրջանում իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին: Աշխատակազմում հստակեցրել էին, որ գործընթացի արդյունքում «Ադրբեջանի սահմանապահ ծառայությունն է՛լ ավելի կմոտենա Կիրանց և Ոսկեպար գյուղերին»։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+