Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 23:33

Վարդենիսում անչափահասի նկատմամբ սեռական բռնության դեպքով 2 անձ է կալանավորվել 

Վարդենիսում անչափահասի նկատմամբ սեռական բռնության դեպքով 2 անձ է կալանավորվել 

Անչափահասի նկատմամբ սեռական բնույթի բռնության վերաբերյալ ապրիլի 11-ին ստացած հաղորդման հիման վրա Քննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել, երկու տղամարդ կալանավորվել է, Armenia Today-ին հայտնեց ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը՝ հաստատելով Aysor.am-ի տեղեկությունը՝ ըստ որի Վարդենիսում մի քանի տղամարդ սեքսուալ բնույթի գործողություններ են իրականացրել 13-ամյա աղջկա նկատմամբ։

Աբրահամյանի խոսքով՝ քրվարույթը նախաձենռվել է Քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով (սեքսուալ բնույթի բռնի գործողություններ, որոնք կատարվել են 12-14 տարին չլրացած անձի նկատմամբ, առավելագույն պատիժն ազատազրկում՝ 15 տարի ժամկետով)։

«Նախաքննության արդյունքում երկու տղամարդու մեղադրանք է ներկայացվել, և նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը»,- հավելեց ՔԿ խոսնակը։

Hraparak.am-ը գրել է, որ ապրիլի 11-ին Վարդենիսում երկու տղամարդ սեքսուալ բնույթի գործողություններ են իրականացրել 13-ամյա աղջկա և նրա մոր նկատմամբ: Կայքի տեղեկություններով՝ բռնաբարությունն իրականացրել են 72-ամյա տաքսու վարորդը և 70-ամյա ուղևորը: Տաքսու վարորդը, ըստ կայքի, Սոթքից է, մյուսը՝ Վարդենիսի Ակունք գյուղից:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+