Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 22:36

Հայաստանում 1100 քաղաքացիների ավելի քան 67%-ը բացասական է գնահատել Նիկոլ Փաշինյանի աշխատանքը․ MPG/Gallup-ի հարցման արդյունքները

Հայաստանում 1100 քաղաքացիների ավելի քան 67%-ը բացասական է գնահատել Նիկոլ Փաշինյանի աշխատանքը․ MPG/Gallup-ի հարցման արդյունքները

Հայաստանում 1100 քաղաքացիների ավելի քան 67%-ը բացասական է գնահատել Նիկոլ Փաշինյանի աշխատանքը, տեղեկանում ենք MPG/Gallup International Association-ի հայաստանյան ներկայացուցչության հրապարակած տվյալներից։ Հարցումն անցկացվել է մարտի 27-29-ը Հայաստանի տարբեր մարզերում՝ հեռախոսային հարցազրույցի միջոցով։

Ըստ այդ տվյալների՝ միայն 8%-ն է լիովին դրական գնահատել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքը, ավելի շուտ դրական է գնահատել 17,1%-ը, ավելի շուտ բացասական՝ 19,9%-ը։ Նիկոլ Փաշինյանի աշխատանքն ընդհանրապես բացասական է գնահատել 47,1%-ը․ հարցին դժվարացել է պատասխանել 7,9%-ը։ 

Հարցված քաղաքացիների 79,7%-ը հավանություն չի տվել Ադրբեջանի և Հայաստանի միջև սահամանազատում իրականացնելու Փաշինյանի մարտի 18-ի առաջարկին, ըստ որի սահմանազատման առաջին փուլը նախատեսվում է սկսել Տավուշի մարզից և ենթադրում է 4 գյուղի փոխանցում Ադրբեջանին: Հարցված քաղաքացիների միայն 2,9%-ի համար է միանշանակ ընդունելի այս մոտեցումը։ 6%-ի համար այն ավելի շուտ ընդունելի է։ 7,8%-ն ավելի շուտ ընդունելի չի համարում, իսկ 3,6%-ը դժվարացել է պատասխանել հարցին։

Շուրջ 68%-ը չի հավատում, որ Հայաստանի իշխանությունները կկարողանան Ադրբեջանի հետ հասնել Հայաստանի շահերին համապատասխանող խաղաղության պայմանագրի։

Ըստ արդյունքների՝ 8,7%-ը միանշանակ հավատում է, որ ՀՀ ներկա իշխանություններն ունակ կլինեն ՀՀ-ի շահերից բխող և ընդունելի պայմաններով
խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ։ 18,2%-ն ավելի շուտ հավատում է, 18,2%-ն ավելի շուտ չի հավատում։ 48,8%-ը պատասխանել է միանշանակ՝ ոչ, իսկ 6,2%-ը դժվարացել է պատասխանել հարցին։

Մարտի 9-ին Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գրասենյակն անվանել էր այն սահմանամերձ գյուղերը, որոնք Բաքուն պահանջում է Երևանից։  Մարտի 18-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր Բաքվի կողմից սահմանազատման նախապայմանների մասին։ Վարչապետի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել, ըստ որի՝ Ոսկեպար և Կիրանց բնակավայրերի ներկայացուցիչները պարբերաբար հանդիպում կունենան Սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի անդամների հետ:


© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+