Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 21:19

Միջազգային ատյաններում Ադրբեջանի դեմ հայցերից հրաժարվելը նոր հանցագործություններ կհրահրի․ իրավապաշտպան

Միջազգային ատյաններում Ադրբեջանի դեմ հայցերից հրաժարվելը նոր հանցագործություններ կհրահրի․ իրավապաշտպան

Միջազգային ատյաններում Ադրբեջանի դեմ հայցերից հրաժարվելն այդ երկրի կողմից մարդու իրավունքների ոլորտում նոր հանցագործություններ կհրահրի, լրագրողների հետ հանդիպմանն ասել է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության ղեկավար Արաքս Մելքոնյանը։

ՀՀ վարչապետի հայտարարությունն Ադրբեջանի դեմ հնարավոր միջպետական ​​պահանջներ ներկայացնելուց հրաժարվելու մասին, ըստ նրա, լուրջ մտահոգություններ է առաջացնում։ «Մարդու իրավունքների դեմ հանցագործությունների համար պատասխանատվության հարցը չի կարող դառնալ քաղաքական քննարկումների և շահարկումների առարկա»,- ասել է Մելքոնյանը։

Իրավապաշտպանն ընդգծել է, որ առանց բացառության՝ Հայաստանի կողմից Ադրբեջանի դեմ հարուցված բոլոր բողոքներն ուղղված են Հայաստանի քաղաքացիների և, առհասարակ, հայ ազգի ներկայացուցիչների իրավունքների պաշտպանությանը և նպատակ ունեն Ադրբեջանին պատասխանատվության ենթարկել այս ոլորտում կատարած բազմաթիվ հանցագործությունների համար։

Մեկնաբանելով մարտի 12-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսին Armenia Today-ի հարցին ի պատասխան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պատասխանն այն մասին, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև պայմանավորվածություն կա «մոլորված» և հակառակորդի ինքնիշխան տարածքում հայտնված զինծառայողներին երկուստեք վերադարձնել հայրենիք, որի պատճառով փետրվարին ՀՀ սահմանը հատած զինծառայողն ազատ էր արձակվել, Մելքոնյանն ասել է, որ իրենց հայտնի չեն գերիների վերադարձի շուրջ տեղի ունեցող բանակցությունները, քանի որ դրանք փակ են։

«Ինչ ճնշումների է ենթարկվում ՀՀ-ն, մենք շատ լավ տեսնում ենք, դա ակնառու է։ Ադրբեջանի նախագահի և նրա խոսնակների ամենօրյա հարցազրույցները լսելը բավարար է հասկանալու համար, թե ինչպիսի ճնշումների է ենթարկվում ՀՀ-ն։ Եվ դա հենց ուժի սպառնալիք է, այսինքն՝ սպառնալիքն այն է, որ կարող է նախաձեռնվել հարձակում»,- ասել է Մելքոնյանը։

Նրա խոսքով՝ Գուրգեն Մարգարյանի բացառիկ օրինակը (սպանվել է Հունգարիայում 2004 թվականի փետրվարի 19-ին՝ ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի կողմից) եկավ ապացուցելու, որ հայերի համար երրորդ երկրները նույնպես անվտանգ չեն։

«Մեզնից որևէ մեկը երաշխիք չունի, որ որևէ երրորդ երկրում չի դառնա այդ ատելության վրա մեծացած ադրբեջանցու զոհը։ Եվ եթե մեզ պետությունն ուղիղ ուղերձ է հղում, որ մեր իրավունքների պաշտպանությամբ չի զբաղվելու, ուրեմն մենք բոլորս մնում ենք անպաշտպան»,- ասել է նա։

Իրավապաշտպանը նշել է, որ ՀՀ-ն պարտավոր է զբաղվել Ադրբեջանի տարածքում հայտնված բոլոր անձանց, նաև՝ արցախցիների իրավունքներով։ 

«Ոչ միայն Ռաշիդ Բեգլարյանով, կա նաև Մադաթ Բաբայան, ով ինչ-ինչ հանգամանքներում մնացել էր Արցախում։ Եվ բոլոր այն տարիքի տղամարդիկ, որոնք կարող էին ենթադրաբար առաջին պատերազմին մասնակցություն ունենալ, անհասկանալիորեն մեղադրվում են Խոջալուի ինչ-որ հանցագործությունների մեջ»,- ասել է նա։

Մելքոնյանի կարծիքով՝ սա (շինծու դատական գործը-խմբ․) ուղիղ ապացույց է, թե ինչպիսի դատաքննություն է իրականացնում Բաքուն և որ որևէ արդարության մասին խոսք լինել չի կարող լինել։

Նշենք, որ Փաշինյանն ադրբեջանցի զինվորի Բաքու տեղափոխումն անվանել էր «ներդրում, որպեսզի կյանքի կոչվի ամենաբարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունը»։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+