Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +3°
  • Երևան+3°
  • Գյումրի−1°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 20:45

ԲՏԱ նախարարը հայտարարել է ՀՀ-ում հեռարձակվող ռուսական ալիքների կողմից շարունակվող խախտումների մասին

ԲՏԱ նախարարը հայտարարել է ՀՀ-ում հեռարձակվող ռուսական ալիքների կողմից շարունակվող խախտումների մասին

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն Ազգային Ժողովում հայտարարել է ՀՀ-ում հեռարձակվող ռուսական ալիքների կողմից շարունակվող խախտումների մասին: Նա հայտնել է, որ արձանագրված խախտումների կապակցությամբ ՀՀ ԱԳՆ-ն բողոքի հայտագիր է հղել ռուս գործընկերներին:

Հայրապետյանը տեղեկացրել է, որ փետրվարի 26-ին հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովից ստացել են գրություն, որտեղ արձանագրված են եղել ռուսական ալիքների կողմից արված խախտումները:

Նախարարությունը խորհրդակցություն է անցկացրել և արձանագրել է, որ 5-րդ հոդվածի մի քանի դրույթներ խախտվել են:

Նախարարի խոսքով՝ Երևանում Հայաստանի և Ռուսաստանի պատասխանատու գերատեսչությունների մասնակցությամբ անցկացված խորհրդակցություններից հետո շարունակված խախտումները վկայում են գործող համաձայնագրի փոփոխման անհրաժեշտության մասին:

«Այն, որ երկու ամիս անց այդօրինակ խախտումները կրկնվում են, խոսում է այն մասին, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև գործող միջպետական համաձայնագիրը լրամշակելու կամ խմբագրելու անհրաժեշտություն ունի»,- հայտարարել է նա:

Նա հույս է հայտնել, որ Երևանն ու Մոսկվան կկարողանան կառուցողական լուծում տալ այս զգայուն խնդրին:

«Մի կողմից՝ հասկանում ենք հարցի զգայունությունը, մենք պետք է մասնագիտական դաշտում խորհրդակցություններ անցկացնենք և աշխատենք մեր գործընկերների հետ, բայց մյուս կողմից արձանագրում ենք, որ ՀՀ-ն չի կարող տոլերանտ լինել այնպիսի բովանդակություն ունեցող հադորղումների նկատմամբ, որոնք կարող ենք հարցականի տակ դնել մեր պետության և ժողովրդի արժանապատվությունը»,- նշել է նա՝ հույս հայտնելով, որ ռուս գործընկերների հետ կկարողանան կառուցողական աշխատանքի արդյունքում լավարկել այդ փաստաթուղթը, որը հնարավորություն կտա բացառել նմանօրինակ հաղորդումների հեռարձակումը ՀՀ հեռուստադիտողների համար:

ԲՏԱ նախարարը ռուս գործընկերոջը տեղեկացրել է, որ պատրաստ են մասնակցել բովանդակային քննարկմանը, ներկայացնել այդ խախտումները: «Եթե մենք դուրս ենք գալիս այն կանխավարկածից, որ ՀՀ-ն ու ՌԴ-ն հավատարիմ են այդ համաձայնագրին, բայց խախտումները շարունակվում են, ապա լեգիտիմ հարց է առաջանում անդրադառնալ այդ փաստաթղթի դրույթներին, արդյոք այդ փաստաթղթում արձանագրված սկզբունքները և դրանց պահպանումը վերախմբագրելու կամ լրամշակելու անհրաժեշտութուն չունե՞ն: Մեր դիրքորոշումը հստակ է՝ ունեն»,- շեշտել է նա:

2023 թվականի հոկտեմբերին այդ պահին ԲՏԱ նախարար Ռոբերտ Խաչատրյանը հայտնել էր, որ հեռուստատեսության և ռադիոյի պետական ​​հանձնաժողովն արձանագրել է Հայաստանում ռուսական հեռուստաալիքների հեռարձակման մասին պայմանագրի մի շարք կետերի խախտումներ, մասնավորապես՝ «Առաջին ալիքի» և «Ռոսիա 24»-ի կողմից: 2023թ. դեկտեմբերին Երևանում տեղի էին ունեցել երկկողմ խորհրդակցություններ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և ՌԴ թվային զարգացման, կապի և զանգվածային հաղորդակցության նախարարությունների միջև: ՌԴ թվային զարգացման նախարարությունը հայտարարել էր, որ հայկական կողմը չի ներկայացրել փաստաթղթային ապացույցներ ռուսական հեռուստաալիքների կողմից զանգվածային հաղորդակցության ոլորտում միջպետական ​​համաձայնագրի խախտման վերաբերյալ։

Մանրամասները՝ տեսանյութում:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+