ՌԴ Կարաչայ-Չերքեսական Հանրապետությունում ադրբեջանական սփյուռքի նախագահ Իլհամ Ահմեդովի որդի Քամալը և նրա ընկերները Չերքեսկի փողոցներում կրակ են բացել դեպի օդ, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Հաղորդվում է, որ երիտասարդները նշել են ընկերոջ հարսանիքը: Ադրբեջանական դրոշներով մի քանի թանկարժեք արտասահմանյան մեքենաներից բաղկացած ավտոշարասյունը կանգնել է ռեստորանի մոտ, մեքենաներից իջել է 10 երիտասարդ և ավտոմատներով ու ատրճանակներով սկսել օդ կրակել։ Կրակոցների ձայները վախեցրել են տեղի բնակիչներին։
Ահմեդովը և նրա 9 ընկերները բերման են ենթարկվել, արձանագրություններ են կազմվել ոստիկանության պահանջներին չենթարկվելու հոդվածով, և գործի նյութերը փոխանցվել են դատարան: Միջադեպից հետո ուժայիններն ստուգումներ են սկսել ադրբեջանական սփյուռքի «Օդլար Յուրդու» կազմակերպությունում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







