Հունվարի 14-ին Դանիայի թագուհի Մարգարետ II-ը գահը փոխանցել է իր ավագ որդուն, որն այսուհետ կկոչվի Ֆրեդերիկ X-րդ, գրում է Ինտերֆաքսը։
Հանդիսավոր արարողությունն անցկացվել է Կոպենհագենում՝ պետական խորհրդի անդամների մասնակցությամբ, որտեղ նախագահում է միապետը։ Դանիական ոստիկանության նախնական տվյալներով՝ տոնակատարությունների առթիվ Կոպենհագեն է ժամանել մոտ 100 հազար մարդ։
Դանիայի պատմության վերջին 900 տարիների մեջ Մարգարետ Երկրորդն առաջին միապետն է, ով հրաժարվել է գահից։ Մինչ նա՝ միայն Էրիկ Երրորդն է ինքնակամ լքել գահն ու անցել մենաստան 1146թ․։ Մարգարետ Երկրորդը գահակալում է 1972թ․ հունվարի 14-ից իր հոր՝ Ֆրեդերի IX-ից մահից հետո։
Գահը լքելու իր մտադրութան մասին նա հայտարարել էր 2023թ․ դեկտեմբերի 31-ին՝ ամանորի ելույթի ժամանակ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







