Մոսկվայի կենդանաբանական այգու փոքրիկ պանդային Մոսկվայի բնակիչներն անվանել են Կատյուշա։ Այս մասին իր բլոգում հայտնել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։
Երբ պանդան դարձել է 100 օրական, մոսկվացիներին խնդրել են նրա համար անուն ընտրել՝ քվեարկելով: Նշվում է, որ հարցմանը մասնակցել է ավելի քան 380 հազար մարդ։
Բացի Կատյուշայից առաջարկվել են նաև հետևյալ անունները՝ Սյաո Մո, Մո Մո, Մաշա, Ջին Դինգ, Սյաո Ուլա, Այ Մին, Բայ Հոա, Հոնգ Սինգ և Չժեն Չժու։ Անունների ցանկը կազմվել է չինացի մասնագետների հետ համատեղ։
«Ի սկզբանե առաջարկված 10 անուններից երեքն էին առաջատարը՝ Մաշա, Մո Մո («Մոսկվա» բառի առաջին վանկից) և Կատյուշա։ «Կատյուշա» տարբերակը ստացել է ձայների մեծամասնությունը»,- ասել է Սոբյանինը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







