Չինաստանի հյուսիս-արեւմուտքում՝ Գանսու նահանգում, տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 151-ի, հաղորդում է «Սինհուա» գործակալությունը:
Ավելի վաղ հաղորդվել էր 148 զոհի մասին:
Երկրաշարժը տեղի էր ունեցել դեկտեմբերի 18-ին։ Ուժգնությունը 6,2 մագնիտուդ է եղել։ Աղետի գոտում վնասվել են ջրամատակարարման, էլեկտրամատակարարման, տրանսպորտի, կապի և այլ ենթակառուցվածքների որոշ օբյեկտներ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







