Բաքուն ֆինանսավորել է CNN Travel-ին՝ «Ադրբեջանի դարավոր կապվածությունը նռանը» հոդվածի հրապարակման համար, ասվում է հոդվածի խմբագրի գրառման մեջ։
«Խմբագրի նշում. CNN Travel-ի այս շարքը հովանավորվել է կամ հովանավորվում է այն երկրի կողմից, որին լուսաբանում է»,- սկսվում է հոդվածը:
«Մրգերի արքա. Ադրբեջանի սերը նռան նկատմամբ» վերնագրված հոդվածում խոսվում է ադրբեջանցիների համար նռան «գրեթե սուրբ կարգավիճակի» մասին։ Բաքվի կողմից հովանավորվող հոդվածում նկարիչ Դիլաֆրուզ Բաղիրովան տասնվեցերորդ դարի իրաքցի մտածող Ֆուզուլիի և տասներեքերորդ դարի պարսկական պոեզիայի դասական Նիզամի Գյանջավիի բանաստեղծություններն անվանում է նռան հանդեպ Ադրբեջանի սիրո արտացոլանքը՝ դրանք ներկայացնելով որպես ադրբեջանցի հեղինակներ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







