The Washington times-ը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին մեղադրել է Համասի նկատմամբ երկակի ստանդարտների մեջ՝ մոռանալով սեփական գործողությունները:
Պարբերականը նշում է, որ Էրդողանն Իսրայելին «ահաբեկչական պետություն» էր անվանել, իսկ Համասին համարում է քաղաքական կուսակցություն է, որը Պաղեստինում մասնակցել է ընտրություններին՝ հաղթելու համար:
«Բոլոր հասկացությունները, ներառյալ պատերազմը, բավարար չեն նկարագրելու այն, ինչին մենք ականատես եղանք Գազայում, քանի որ նույնիսկ պատերազմն ունի իր էթիկան, վարքագիծը, օրենքները և սահմանները»,- մանրամասնել է Էրդողանը՝ խոստանալով Իսրայելի առաջնորդներին ուղարկել Միջազգային քրեական դատարան:
Հոդվածագիր Մայքլ Ռուբինը հիշեցնում է, որ թուրք զինվորականները կոպտորեն շրջում են քրդական գյուղերով և քաղաքներով՝ ոչ միայն Թուրքիայում, այլև Սիրիայում և Իրաքում:
«Թուրքական կեղծավորությունն ավելի հեռուն է գնում. Քրդստանի աշխատավորական կուսակցության հետ խաղաղության ձգտող քաղաքական կուսակցությունները կանոնավոր կերպով հաղթում են ընտրություններում, միայն թե Թուրքիան չբանտարկի իրենց առաջնորդներին կամ չեղյալ համարի նրանց ընտրությունները և ընտրված առաջնորդի փոխարեն Էրդողանի պաշտոնյային պարտադրի»,- ընդգծում է Ռուբինը:
«Պարոն Էրդողանը ճիշտ է միայն մեկ բանում. Միջազգային մարդասիրական իրավունքի խախտումները, որոնք նա նկարագրում է, պետք է հանցագործներին բանտարկեն: Հավանաբար, եթե նա անկեղծ է, նա պետք է սկսի ծրագրել իր սեփական ճանապարհորդությունը Հաագա»,- եզրափակում է հեղինակը:
Հոկտեմբերի 7-ի առավոտյան պաղեստինյան իսլամիստական ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել էր Իսրայելի դեմ «Ալ-Աքսա ջրհեղեղ» ռազմական գործողության մեկնարկի մասին։ Իսրայելի հարավն ու կենտրոնը Գազայի հատվածից տասնյակ հրթիռներով գնդակոծվել էին։ Իսրայելական բանակն, ի պատասխան, հայտարարել էր Գազայի հատվածում «Երկաթե սրեր» հակաահաբեկչական գործողության մեկնարկի մասին։ Իսրայելական կործանիչները հարձակվել էին ՀԱՄԱՍ-ի վրա։ Հակամարտության սրման պահից ի վեր զոհվել է Գազայի հատվածում զոհվել է 17 177 մարդ, իսկ 1200-ը՝ Իսրայելում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







