Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 20:49

Hermès-ի ժառանգորդը ցանկանում է որդեգրել 51-ամյա այգեպանին՝ կարողությունը նրան կտակելու նպատակով

Hermès-ի ժառանգորդը ցանկանում է որդեգրել 51-ամյա այգեպանին՝ կարողությունը նրան կտակելու նպատակով

80-ամյա Նիկոլաս Պուեխը 11 միլիարդ դոլար արժողությամբ Hermès-ի բաժնետոմսերի սեփականատերն է և համարվում է ամենահարուստ շվեյցարացիներից մեկը։ Նա մտադիր է իր կարողությունը կտակել Մարոկկոյի համեստ ընտանիքի այգեպանին, գրում է Pravilmag-ը։

Նշվում է, որ Պուեխին է պատկանում նորաձևության տան բաժնետոմսերի մոտավորապես 5-6%-ը, որոնք գնահատվում են 11,4 մլրդ դոլար, և նա չունի ո՛չ կին, ո՛չ երեխա։ 2011 թվականին նա իրավահաջորդության պայմանագիր է ստորագրել Ժնևում գործող Isocrates հիմնադրամի հետ, որը պայքարում է ապատեղեկատվության դեմ։ Այժմ միլիարդատերը մտափոխվել է, և որոշել է իր կարողությունը փոխանցել «մարոկկացի համեստ ընտանիքի» այգեպանին և վարպետին, որն ամուսնացած է և ունի երկու երեխա։

Սակայն գործարարը չի կարող պարզապես միակողմանի խզել պայմանագիրը Isocrates-ի հետ։ Հետևաբար, նա դիմել է իրավաբաններին, որոնք, որպես լուծում, որոշել են գրանցել այգեպանին որպես Պուեխի որդեգրած երեխա:

Շվեյցարիայում չափահաս մարդ որդեգրելը չափազանց դժվար է իրավական տեսանկյունից, բայց տեսականորեն դա հնարավոր է։ Եթե ​​Պուեխին հաջողվի որդեգրել այգեպանին, ապա վերջինս կարող է ստանալ միլիարդատիրոջ ունեցվածքի առնվազն կեսը։

Պուեխն արդեն պոտենցիալ ժառանգորդին տվել է Մարոկկոյում գտնվող իր տան և Շվեյցարիայում գտնվող վիլլայի բանալիները։ Այդ գույքի ընդհանուր արժեքը կազմում է 5,9 միլիոն դոլար:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+