Վլադիմիր Պուտինը հայտնել է 2024 թվականին կայանալիք նախագահական ընտրություններին մասնակցելու մտադրության մասին, փոխանցում է «ТАСС»-ը։
Լուրը լրագրողներին հայտնել են Պուտինի հետ զրույցի մասնակիցները, որը տեղի է ունեցել Կրեմլում՝ Հայրենիքի հերոսների օրվա արարողությունից հետո։
Պետության ղեկավարի պաշտոնում Պուտինի լիազորությունների ժամկետը լրանում է 2024 թվականի մայիսի 7-ին։ Ռուսաստանում հաջորդ նախագահական ընտրությունները նշանակված են մարտի 17-ին։
Պուտինը հինգերորդ անգամ է առաջադրվում նախագահի պաշտոնում. հաղթելու դեպքում պետության ղեկավարի պաշտոնը կզբաղեցնի ևս վեց տարի՝ մինչև 2030 թվականը։
Պուտինն առաջին անգամ իշխանության բարձրագույն պաշտոնում ընտրվել է 2000 թվականին՝ չորս տարի ժամկետով։ 1999 թվականի դեկտեմբերի 31-ին Ռուսաստանի Դաշնության առաջին նախագահ Բորիս Ելցինի հրաժարականից հետո նշանակվել է ժամանակավոր պաշտոնակատար։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







