Երևանում նոյեմբերի 21-ի գիշերը սպասվում է անձրև, նոյեմբերի 22-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնել է ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը: Նոյեմբերի 21-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ արագությամբ։
Մարզերում այսօր ցերեկը, նոյեմբերի 21-ի գիշերը հանրապետության ամբողջ տարածքում, 21-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն, առանձին վայրերում՝ բուք, ճանապարհներին մերկասառույց։
Նոյեմբերի 22-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարևմտյան 4-7մ/վ, նոյեմբերի 20-ին, 21-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 21-ին կնվազի 7-10 աստիճանով, նոյեմբերի 22-ի գիշերը՝ ևս 3-4 աստիճանով։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







