Թուրքիայի խորհրդարանը հավանություն է տվել Ադրբեջանում գտնվող թուրքական ռազմական առաքելության ժամկետը ևս մեկ տարով երկարացնելու օրինագծին, հայտնում են թուրքական լրատվամիջոցները։
Նշվում է, որ Թուրքիայի նախագահի ստորագրած հարցումը երկրի խորհրդարան է ուղարկվել նոյեմբերի 13-ին։
2020 թվականի նոյեմբերի 11-ին Մոսկվան և Անկարան հուշագիր էին ստորագրել Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմը վերահսկելու համար ռուս-թուրքական համատեղ կենտրոն ստեղծելու մասին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







