Հայաստանում ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության խորհուրդ կստեղծվի, հայտարարել է Հայաստանի օմբուդսմեն Անահիտ Մանասյանը՝ Արգենտինայի հրեական ասոցիացիաների պատվիրակության ղեկավար Խորխե Կնոբլովիցի հետ հանդիպմանը։
«Այս համատեքստում Անահիտ Մանասյանը նշել է, որ ներկայումս ընթանում են Պաշտպանին առընթեր՝ ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների պաշտպանության և խթանման խորհրդի ձևավորման աշխատանքները, որի կազմում ընդգրկվել են նաև հրեական համայնքի ներկայացուցիչներ»,- ասված է հայտարարությունում:
2021 թվականի մարտին Ազգային ժողովը հոկտեմբերի առաջին կիրակին սահմանել է որպես Հայաստանի ազգային փոքրամասնությունների օր։ Օրինագծի հեղինակը «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Ռուստամ Բաքոյանն է։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







