ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևն ասել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքումը հնարավոր է միայն այն դեպքում, եթե Արևմուտքը չմիջամտի, ինչը հրահրում է տարածաշրջանում իրավիճակի դեգրադացիա, գրում է Ռիա Նովոստին։
«Մենք շահագրգռված ենք Հարավային Կովկասի տարածաշրջանում իրավիճակի կայունացմամբ՝ դրա զարգացման համար պայմաններ ստեղծելով և փոխադարձ վստահության ու համագործակցության ամրապնդմամբ։ Այդ նպատակով Ռուսաստանը հետևողական քայլեր է ձեռնարկում հայ-ադրբեջանական հարաբերությունների համապարփակ կարգավորման ուղղությամբ՝ ի շահ խաղաղության։ Այդ երկրների միջև պայմանագիր, սահմանների սահմանազատում, տրանսպորտային հաղորդակցության բացում»,- ասել է Պատրուշևը։
Նրա խոսքով՝ պրակտիկան ցույց է տալիս, որ դա հնարավոր է միայն արտատարածաշրջանային ուժերի չմիջամտելու դեպքում: «Արևմտյան երկրների գործողությունները հրահրում են իրավիճակի դեգրադացիա տարածաշրջանում և նպաստում դրանում հակասությունների պահպանմանը»,- հավելել է նա:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







