Իրանական Fars գործակալությունը հայտնել է, որ երկրի արևելքում կանխվել է իսրայելական անօդաչու թռչող սարքի հարձակումը, ինչպես նաև Իրան-Աֆղանստան սահմանին ձերբակալվել են երեք «իսրայելական հետախուզական գործակալներ» (Մոսսադ), — գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
««Մոսսադ»-ի երեք գործակալները ծրագրել էին Աֆղանստանի սահմանից կամիկաձե անօդաչու թռչող սարքեր արձակել Իրանի թիրախների դեմ։ Շուտով ձերբակալվածները կտեղափոխվեն Իրան՝ քննչական միջոցառումների համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







