Գազայի հատվածում իսրայելական գնդակոծությունների և ռմբակոծությունների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 8000-ը, Al Hadath-ի փոխանցմամբ՝ հայտնել է Պաղեստինի առողջապահության նախարարությունը:
Պաշտոնական տվյալներով՝ վերջին մեկ օրում զոհերի թիվն ավելացել է ավելի քան 300-ով։
Գազայում վիրավորների թիվն, ընդհանուր առմամբ, վիրավորվել է 19 հազար մարդ։
Հոկտեմբերի 7-ի առավոտյան պաղեստինյան իսլամիստական ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է Իսրայելի դեմ «Ալ-Աքսա ջրհեղեղ» ռազմական գործողության մեկնարկի մասին։ Իսրայելի հարավն ու կենտրոնը Գազայի հատվածից տասնյակ հրթիռներով են գնդակոծվել։ Իսրայելական բանակն ի պատասխան հայտարարել է Գազայի հատվածում «Երկաթե սրեր» հակաահաբեկչական գործողության մեկնարկի մասին։ Իսրայելական կործանիչները հարձակվել են ՀԱՄԱՍ-ի վրա։ Հակամարտության սրման հետևանքով երկու կողմերում էլ կան զոհեր և վիրավորներ, որոնց թիվը ժամ առ ժամ փոխվում է։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







