Իսրայելի պաշտպանության նախարարության ղեկավար Յոավ Գալանտը հայտարարել է ռազմական գործողությունների նոր փուլի մեկնարկի մասին, որը կշարունակվի մինչև հետագա հրամանների ստացումը, Ria.ru-ի փոխանցմամբ՝ գրում է Haaretz-ը։
«Մենք պատերազմի նոր փուլ ենք մտել, ռազմական գործողությունները կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ նոր հրամաններ չեն ստացվել»,- Իսրայելի պաշտպանության նախարարի խոսքերն է մեջբերում հրատարակությունը:
Հոկտեմբերի 7-ի առավոտյան պաղեստինյան իսլամիստական ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել էր Իսրայելի դեմ «Ալ-Աքսա ջրհեղեղ» ռազմական գործողության մեկնարկի մասին։ Իսրայելի հարավն ու կենտրոնը Գազայի հատվածից տասնյակ հրթիռներով են գնդակոծվել։ Իսրայելական բանակն ի պատասխան հայտարարել էր Գազայի հատվածում «Երկաթե սրեր» հակաահաբեկչական գործողության մեկնարկի մասին։ Իսրայելական կործանիչները հարձակվել են ՀԱՄԱՍ-ի վրա։ Հակամարտության սրման հետևանքով երկու կողմերում էլ կան զոհեր և վիրավորներ, որոնց թիվը ժամ առ ժամ փոխվում է։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







