Հայաստանի հետ առկա խնդիրները լուծում ենք երկկողմ խողովակներով, ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսպես է մեկնաբանել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը՝ Wall Street Journal-ին։
«Մենք տեսնում ենք, թե ինչպես են արևմտյան լրատվամիջոցները բառացիորեն հարձակվում Երևանի ներկայացուցիչների վրա՝ նրանցից սադրիչ հարցերի պատասխաններ կորզելով։ տեսնում ենք, որ այդ հարցերը նպատակ ունեն առավելագույն վնաս հասցնել Մոսկվայի և Երևանի բազմազան կապերին։ Ցավոք սրտի, ներկա հայկական իրողություններում նման սադրանքները գործում են»,-ընդգծել է Զախարովան։
The Wall Street Journal-ի հարցին, թե ռուսական ռազմական ներկայությունը Հայաստանում առավելությո՞ւն, թե խոչընդոտող հանգամանք է, վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել էր, որ «այս պահին առավելություններ չենք տեսել»։ Նա միևնույն ժամանակ հայտարարել էր, որ ռազմաբազան հանելու հարց ՀՀ կառավարությունը չի քննարկում։
Մանրամասները՝ տեսանյութում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







