Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +7°
  • Երևան+7°
  • Գյումրի+4°
  • Վանաձոր+10°
  • Կապան+9°
  • Սևան+5°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Ուրբաթ, Նոյեմբերի 27 15:42

Գազայում երեխաների մահը «բիծ է մեր հավաքական խղճի վրա». ՅՈՒՆԻՍԵՖ

Գազայում երեխաների մահը «բիծ է մեր հավաքական խղճի վրա». ՅՈՒՆԻՍԵՖ

Անցած 18 օրերի ընթացքում Գազայի հատվածում զոհվել է  2360 երեխա, 5364-ը վիրավորվել են, օրական սպանվում կամ վիրավորվում է ավելի քան 400 երեխա, հայտնում է  ՅՈՒՆԻՍԵՖ-ը՝ կոչ  անելով անհապաղ հրադադար հաստատել և մշտական մարդասիրական օգնություն հասցնել: Բացի այդ, հաղորդվում է, որ ավելի քան 30 իսրայելցի երեխաներ մահացել են, իսկ տասնյակները գերության մեջ են Գազայի հատվածում:

Կազմակերպությունն ահազանգում է, որ Գազայի հատվածի գրեթե յուրաքանչյուր երեխա ենթարկվել է հոգեբանական տրավմայի, որոնք ուղեկցվել են համատարած ավերածություններով, անողոք հարձակումներով, տեղահանմամբ և հիմնական կարիքների՝ սննդի, ջրի, դեղորայքի սղությամբ:

«Երեխաների սպանությունն ու հաշմանդամությունը, երեխաների առևանգումը, հարձակումները հիվանդանոցների և դպրոցների վրա, ինչպես նաև մարդասիրական օգնության արգելակումը երեխաների իրավունքների կոպիտ խախտում են», — ասում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի տարածաշրջանային տնօրեն Ադել Խոդրը: «ՅՈՒՆԻՍԵՖ-ը կոչ է անում բոլոր կողմերին անհապաղ համաձայնել հրադադարի, թույլատրել մարդասիրական օգնության մուտքը և ազատ արձակել բոլոր պատանդներին:

«Իրավիճակը Գազայի հատվածում բիծ է մեր հավաքական խղճի վրա: Երեխաների մահացության և վիրավորումների քանակն ուղղակի ապշեցուցիչ է»,- ասել է Խոդրը:  Նրա խոսքով՝ ավելի սարսափելի է այն փաստը, որ եթե լարվածությունը չթուլանա և մարդասիրական օգնություն չթույլատրվի, զոհերի թիվը կշարունակի աճել:

ՅՈՒՆԻՍԵՖ-ը հիշեցնում է, որ վառելիքն առաջնահերթ նշանակություն ունի այնպիսի հիմնական օբյեկտների շահագործման համար, ինչպիսիք են հիվանդանոցները, աղազերծման կայանները և ջրի պոմպակայանները: Նորածինների ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում կան ավելի քան 100 նորածիններ, որոնցից մի քանիսը գտնվում են ինկուբատորներում և կախված են մեխանիկական օդափոխությունից, ինչը կյանքի և մահվան խնդիր է դարձնում անխափան էլեկտրամատակարարումը:

Գազայի հատվածի ողջ բնակչությունը, որը կազմում է մոտ 2,3 միլիոն մարդ, բախվում է ջրի բացակայությանը, ինչը ծանր հետևանքներ է թողնում երեխաների՝ բնակչության մոտավորապես 50 տոկոսի համար: Խնդիրն ավելի է բարդանում, քանի որ Գազայի կոյուղաջրերի մաքրման հինգ կայանները վառելիքի պակասի պատճառով դադարեցրել են իրենց գործունեությունը, ինչը հանգեցրել է ավելի քան 120,000 խորանարդ մետր կոյուղաջրերի արտանետմանը ծով:

Գազայի հատվածում երեխաների համար ստեղծված ծանր իրավիճակին արձագանքելու համար ՅՈՒՆԻՍԵՖ-ը կոչ է անում անհապաղ մարդասիրական զինադադար կնքել, Գազա մուտքի բոլոր ճանապարհները բացել մարդասիրական օգնության համար, հրատապ բժշկական դեպքերին թույլ տալ հեռանալ կամ ստանալ առողջապահական օգնություն, չթիրախավորել քաղաքացիական ենթակառուցվածքները:

Հոկտեմբերի 7-ի առավոտյան պաղեստինյան իսլամիստական ​​ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել էր Իսրայելի դեմ «Ալ-Աքսա ջրհեղեղ» ռազմական գործողության մեկնարկի մասին։ Իսրայելի հարավն ու կենտրոնը Գազայի հատվածից տասնյակ հրթիռներով գնդակոծվել էին։ Իսրայելական բանակն ի պատասխան հայտարարել էր Գազայի հատվածում «Երկաթե սրեր» հակաահաբեկչական գործողության մեկնարկի մասին։ Իսրայելական կործանիչները հարձակվել էին ՀԱՄԱՍ-ի վրա։ Հակամարտության սրման հետևանքով երկու կողմերում էլ կան հազարավոր զոհեր և վիրավորներ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+