Պատերազմի երեք ճակատները կսպառեն Իսրայելի պաշտպանության բանակի ռեսուրսները, իսրայելական բանակը գտնվում է իր հնարավորությունների սահմանագծին, և այդ մասին գիտի լիբանանյան «Հեզբոլլահ» շարժումը, հայտնում է «ՏԱՍՍ»-ը՝ հղում անելով «VICE News»-ին:
Միևնույն ժամանակ, «Հեզբոլլահ»-ը հասկանում է, որ Իսրայելը վախենում է շարժման վնասներից, որը կարող է հասցվել, եթե Իսրայելի պաշտպանության բանակը կենտրոնանա ՀԱՄԱՍ-ի վրա, գրում է ամսագիրը՝ հղում անելով լիբանանյան անվտանգության ներկայացուցչին:
Հոկտեմբերի 7-ի առավոտյան պաղեստինյան իսլամիստական ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել էր Իսրայելի դեմ «Ալ-Աքսա ջրհեղեղ» ռազմական գործողության մեկնարկի մասին։ Իսրայելի հարավն ու կենտրոնը Գազայի հատվածից տասնյակ հրթիռներով գնդակոծվել էին։ Իսրայելական բանակն ի պատասխան հայտարարել էր Գազայի հատվածում «Երկաթե սրեր» հակաահաբեկչական գործողության մեկնարկի մասին։ Իսրայելական կործանիչները հարձակվել էին ՀԱՄԱՍ-ի վրա։ Հակամարտության սրման հետևանքով երկու կողմերում էլ կան հազարավոր զոհեր և վիրավորներ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







