Ամերիկյան դերասանուհի Մերիլ Սթրիփն ու իր ամուսին Դոն Գամմերն արդեն 6 տարի է առանձին են ապրում, գրում է CNN-ը։
Նորությունը հաստատվել է Սթրիփի ներկայացուցչի կողմից շաբաթ օրը People ամսագրում տեղադրված հայտարարությունով։ «Դոն Գամմերն ու Մերիլ Սթրիփն արդեն 6 տարի է առանձին են ապրում։ Չնայած նրանք միշտ կմնան հարազատներ, բայց ընտրել են ապրել առանձին», — հայտարարել է նա։
3 անգամ օսկարակիր Սթրիփն ու քանդակագործ Գամմերն ամուսնացել են 1978թ։ Անցյալ ամիս նրանց ամուսնության 45 ամյակն էր։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







