Երևանում հոկտեմբերի 20-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնել է ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Մարզերում հոկտեմբերի 24-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ և մառախուղ, առանձին լեռնային շրջաններում՝ թաց ձյան տեսքով։ Հոկտեմբերի 20-23-ը, 24-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-6մ/վ, սպասվում է քամու ուժգնացում՝ 16-18մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 20-ի գիշերը՝ կնվազի 6-10 աստիճանով։
Լեռնային Ղարաբաղում այսօր սպասվում է անձրև, վաղը՝ առանց տեղումների եղանակ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







