ՀԱՄԱՍ-ը հայտարարել Է Գազայի հատվածում Իսրայելի հարվածների պատճառով 13 գերիների մահվան մասին, գրում է Ria.ru-ն։
«Տասներեք ռազմագերիներ, այդ թվում՝ օտարերկրացիներ, սիոնիստական ինտենսիվ ռմբակոծությունների արդյունքում սպանվել են։ Նրանցից վեցը զոհվել է հյուսիսային նահանգում՝ երկու տարբեր վայրերում, իսկ 7-ը՝ Գազայի նահանգում՝ երեք տարբեր վայրերում»,- հայտնում է աղբյուրը։
Հոկտեմբերի 7-ի առավոտյան պաղեստինյան իսլամիստական ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել էր Իսրայելի դեմ «Ալ-Աքսա ջրհեղեղ» ռազմական գործողության մեկնարկի մասին։ Իսրայելի հարավն ու կենտրոնը Գազայի հատվածից տասնյակ հրթիռներով գնդակոծվել էին։ Իսրայելական բանակն ի պատասխան հայտարարել էր Գազայի հատվածում «Երկաթե սրեր» հակաահաբեկչական գործողության մեկնարկի մասին։ Իսրայելական կործանիչները հարձակվել էին ՀԱՄԱՍ-ի վրա։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







