Գազայի հատվածում Իսրայելի հասցված ավիահարվածներից զոհերի թիվը հասել է 436-ի, որոնց թվում 91 երեխա և 61 կին կա, հայտնում է պաղեստինյան WAFA News գործակալությունը։
Նշվում է 2271 վիրավորի մասին, որոնց թվում 244 երեխա և 151 կին կա:
Գործակալությունը հայտնում է նաև, որ կան դեպքեր երբ ամբողջ ընտանիքն է զոհվել՝ մնալով տների փլատակների տակ։ Աղբյուրը հայտնում է նաև, որ Իսրայելը գիշերը շարունակել է ավիահարվածները։ Նշվում է, որ վերջին ժամերի ընթացքում Իսրայելի ռազմական ինքնաթիռները հարյուրավոր հարվածներ են հասցրել Գազայի հատվածի ուղղությամբ։
Հոկտեմբերի 7-ի առավոտյան պաղեստինյան իսլամիստական ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է Իսրայելի դեմ «Ալ-Աքսա ջրհեղեղ» ռազմական գործողության մեկնարկի մասին։ Իսրայելի հարավն ու կենտրոնը Գազայի հատվածից տասնյակ հրթիռներով են գնդակոծվել։ Իսրայելական բանակն ի պատասխան հայտարարել է Գազայի հատվածում «Երկաթե սրեր» հակաահաբեկչական գործողության մեկնարկի մասին։ Իսրայելական կործանիչները հարձակվել են ՀԱՄԱՍ-ի վրա։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







