Հայաստանի Հանրապետության տարածքում 10-14-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, հայտնում են ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։
Սպասվում է ամպրոպի, որի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում 17-20 մ/վրկ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 10-12-ին աստիճանաբար կնվազի 7-10 աստիճանով։
Երևան քաղաքում սեպտեմբերի 10-ի գիշերը, 12-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20մ/վրկ։
Սեպտեմբերի 10-ի ցերեկը, 11-ին, 13-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Արցախի Հանրապետությունում սեպտեմբերի 10-ի ցերեկն սպասվում է +27 աստիճան տաքություն։ Սեպտեմբերի 11-ին, 12-ին, 13-ին և 14-ին ջերմաստիճանը համեմատաբար ցածր կլինի։ Այս օրերին սպասվում է +22-ից +26 աստիճան տաքություն։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







