ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Կիև կատարած երկօրյա այցի ընթացքում հայտարարել է Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթ տրամադրելու մասին, գրում է РБК-ն։
Միացյալ Նահանգներն Ուկրաինային կտրամադրի ավելի քան 1 մլրդ դոլար արժողությամբ օգնության նոր փաթեթ, որից 665 մլն դոլարը կուղղվի ռազմական նպատակներին։ Հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարը՝ Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հետ համատեղ մամուլի ասուլիսում։
«Այսօր մենք հայտարարում ենք ավելի քան 1 մլրդ դոլարի նոր օգնության մասին, որից 665,5 միլիոն դոլարը՝ ռազմական և քաղաքացիական պաշտպանության համակարգերի համար են», — ասել է Բլինքենը:
Ընդհանուր առմամբ ԱՄՆ-ից Ուկրաինային տրամադրվող օգնության ծավալը գերազանցել է 43 մլրդ դոլարը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







