Իրանի հյուսիսում գտնվող Սեմնան նահանգում հանքահորում պայթյունի հետևանքով փլատակների տակ մարդիկ են մնացել, տեղում աշխատում են շտապօգնության ծառայությունները, հայտնում է Fars-ը՝ հանրապետության Կարմիր մահիկի ընկերությանը հղումով, տեղեկանում ենք «ՌԻԱ Նովոստի»-ից։
«Դամգան քաղաքի Թազրե հանքավայրում պայթյուն է տեղի ունեցել, և փրկարար խմբեր են ուղարկվել տուժածներին օգնություն ցուցաբերելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ պայթյունի հետևանքով փլատակների տակ է եղել վեց մարդ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







