Առաջիկայում կկայանա Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է Ռիա Նովոստին։
«Ըմբռնում կա, որ այս հանդիպումը շուտով կկայանա: Բայց, սովորաբար, մենք նման այցերի հայտարարությունները համաձայնեցնում ենք մեր գործընկեր երկրների հետ, և մոտ ապագայում ձեզ կտեղեկացնենք, թե կոնկրետ երբ և որտեղ է լինելու հանդիպումը»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։
Տեղեկությունը, որ Էրդողանի այցը Ռուսաստան տեղի կունենա սեպտեմբերի սկզբին, ՌԻԱ Նովոստիին հաստատել էր Անկարայում դիվանագիտական աղբյուրը։ Նա պարզաբանել էր, որ բանակցությունները «մեծ հավանականությամբ» կկայանան G20-ի գագաթնաժողովից առաջ, որը կանցկացվի Հնդկաստանում սեպտեմբերի 9-10-ը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







