Կալիֆոռնիայում բայքերների շրջանում հայտնի բարում հրաձգության հետևանքով մարդիկ են զոհվել, գրել է Associated Press-ը։
Նշվում է, որ Կալիֆոռնիայի հարավում տղամարդն սկսել է կրակել մարդկանց վրա բայքերների շրջանում հայտնի Cook’s Corner բարում։ Աղբյուրը հայտնել է երեք զոհի մասին, որոնց թվում է նաև վերոնշյալ տղամարդը։
Associated Press-ի տվյալներով՝ վեց մարդ հոսպիտալացվել է, որոնցից հինգը հրազենային վնասվածքներ է ստացել։
Կան տեղեկություններ, որ տղամարդը նախկինում ծառայել է ոստիկանությունում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







