Կարեն եմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի դիմաց տեղադրվում է Հայաստանի ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի բրոնզե արձանը, հայտնել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Քանդակի տեղադրումը տարածքի վերաիմաստավորման և վերականգնման ծրագրի մեկ կարևոր քայլն է միայն. այն ամբողջական կդառնա հարակից կանաչապատ պուրակի և բարեկարգ հատվածի ստեղծմամբ»,-գրել է Ավինյանը։
Նա հայտնել է, որ ազդեցիկ արձանի հեղինակը քանդակագործ Սարգիս Բաբայանն է, որը քանդակել է Դեմիրճյանին՝ իր կերպարին բնորոշ քայլքի, շարժման մեջ՝ պատվանդանից դեպի ժողովուրդը իջնելիս։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







