Օրիգինալ, գործարանային կնքված Apple iPhone-ը, որը թողարկվել է 2007 թվականին, աճուրդում վաճառվել է խելահեղ գնով՝ 190,372 դոլարով, ինչը երեք անգամ գերազանցում է նման ապրանքի վաճառքի նախորդ ռեկորդային գինը՝ 63,356 դոլար, հայտնում է BBC-ն։
Առաջին անգամ այս մոդելը թողարկվել է 2007 թվականին՝ Apple-ի այն ժամանակվա գործադիր տնօրեն Սթիվ Ջոբսի կողմից։ Թողարկվելու պահին բոլոր iPhone-ները վաճառվում էին կամ 4 ԳԲ կամ 8 ԳԲ հիշողությամբ: Քանի որ 8 ԳԲ մոդելի պահանջարկն անհամեմատ ավելի մեծ էր, մյուս մոդելը շատ արագ հեռացվել է վաճառքից։
Ռեկորդային iPhone-ի փաթեթավորումը նույնպես անթերի վիճակում է: Չնայած իր առաջադեմ տարիքին՝ iPhone-ն ունի գրեթե կատարյալ տեսք, որը գրավում է կոլեկցիոներներին։
Նշվում է, որ աճուրդին մասնակցության հայտ է ներկայացրել 28 մարդ, իսկ հաղթող լոտը կվճարի 190․000 դոլար մի մոդելի համար, որն ուղիղ 16 տարի առաջ՝ թողարկման պահին, արժեր ընդամենը 499 դոլար։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







