Թուրքիայի Քահրամանմարաշ նահանգում 3,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, Ria.ru-ի փոխանցմաբ՝ հայտնել է տարերային աղետների հետևանքների վերացման վարչությունը։
Ըստ վարչության՝ ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով ժամը 15:32-ին Էլբիստան շրջանում:
Երկրաշարժի օջախը գտնվել է 12,44 կմ խորության վրա:
Փետրվարի 6-ին հայտնել էինք, որ Թուրքիայում և Սիրիայում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել։ Թուրքիայի հարավ-արևելքում երկրաշարժի ուժգնությունը կազմել էր 7,7 մագնիտուդ: Ավերածություններ էին գրանցվել նաև Սիրիայի մի քանի շրջաններում, ցնցումներ են զգացվել նաև Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Թուրքիայում և Սիրիայում երկրաշարժի առնչությամբ՝ հայտնելով, որ Հայաստանը պատրաստ է օգնել։ ՀՀ ՆԳՆ-ից հայտնել էին, որ հայակական փրկարարական ջոկատները մեկնում են Սիրիա և Թուրքիա։ Հայաստանը Սիրիա և Թուրքիա հումանիտար օգնություն էր ուղարկել։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







