Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 22:44

«Տիտանիկից» 5 անգամ մեծ. աշխարհի ամենամեծ զբոսանավը պատրաստվում է իր առաջին ճանապարհորդությանը

«Տիտանիկից» 5 անգամ մեծ. աշխարհի ամենամեծ զբոսանավը պատրաստվում է իր առաջին ճանապարհորդությանը

Իր առաջին ճանապարհորդությանն է նախապատրաստվում աշխարհի ամենամեծ զբոսանավը՝ Icon of the Seas-ը, որն իր չափերով 5 անգամ գերազանցում է լեգենդար «Տիտանիկին», հայտնում է Independent-ը։ 

Զբոսանավը կարող է մինչև 7600 ուղևորի տեղափոխել: Ունի 20 տախտակամած, ավելի քան 40 ռեստորան և բոուլինգի սրահներ։ Իր 365 մետր երկարությամբ և մոտ 250 հազար տոննա քաշով այն աշխարհի ամենամեծ մարդատար նավն է։ Icon of the Seas-ը հաջողությամբ անցել է ծովային փորձարկումները և նախատեսվում է նավարկել դեպի Կարիբյան կղզիներ:

Icon of the Seas-ը, որը նախագծվել է Royal Caribbean-ի կողմից, որպես վառելիք կօգտագործի էկոլոգիապես մաքուր հեղուկ բնական գազ: Մշակողները դեռ չեն բացահայտել մանրամասներ Icon of the Seas-ում օգտագործվող այլ առաջադեմ տեխնոլոգիաների մասին: 

Icon of the Seas-ի ուղևորներին կառաջարկվի ավելի քան 40 վայր ժամանցի և աղմկոտ հանդիպումների համար։ Նավը կունենա նաև հսկայական ծովային ջրաշխարհ՝ վեց ջրային սլայդներով, յոթ լողավազաններով (այդ թվում՝ աղի ջրի լողավազաններով) և ինը տաք լոգարաններով։ Ուղևորների հարմարավետության համար կգործեն 22 վերելակ, կինոթատրոն, խաղատուն, ինչպես նաև ֆիթնես կենտրոն, մինի գոլֆ և մարզասերների համար մագլցման պատ։

Բացի այդ, նավի վրա կտրամադրվի կացության 28 տարբերակ, այդ թվում՝ տարբեր դասերի մեծ խցիկներ զույգերի համար և տարբերակներ՝ դեպի ծովային տեսարան: Յուրաքանչյուր տնակ կահավորված կլինի օդորակիչով և անհատական ​​լոգարանով: Երեխաներ ունեցող ընտանիքների համար կգործեն դայակի ծառայություններ, ինչպես նաև հատուկ և դիետիկ սնունդ՝ ծնողների համար:

Առաջին նավարկությունը նախատեսված է 2024 թվականի հունվարին։ 7-օրյա նավարկության արժեքն սկսվում է 2600 եվրոյից։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+