Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 21:55

Պետքարտուղարության խոսնակը «կառուցողական» է անվանել Միրզոյան-Բայրամով բանակցությունները Վաշինգտոնում

Պետքարտուղարության խոսնակը «կառուցողական» է անվանել Միրզոյան-Բայրամով բանակցությունները Վաշինգտոնում

ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը «կառուցողական» է անվանել ՀՀ-ի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի միջև Վաշինգտոնում կայացած բանակցությունները։

«Մենք կարծում ենք, որ բանակցությունները կառուցողական էին»,- ասել է Միլլերը ճեպազրույցի ժամանակ: Նա հայտնել է, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն այսօր կրկին առանձին հանդիպումներ է ունենում ՀՀ-ի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ, տեղի կունենա նաև եռակողմ հանդիպում։

Պետքարտուղարության ներկայացուցիչը նշել է, որ գերատեսչության ղեկավարը կխոսի այն մասին, թե ինչպես են ընթացել բանակցությունները։ Միլլերը չի մեկնաբանել նաև ԱՄՆ-ում ՀՀ-ի և Ադրբեջանի արտգործնախարարների նոր բանակցությունների անցկացման հնարավորությունը։ «Ես չէի մեկնաբանի հնարավոր ապագա հանդիպումները, մինչ չավարտվի ներկայումս ընթացողը»,- ասել է նա։ 

ՀՀ  արտգործնախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով գտնվում է Վաշինգտոնում, որտեղ հունիսի 27-ին մեկնարկել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցությունների հերթական փուլը։ Հունիսի 27-ին Վաշինգտոնում տեղի ունեցավ ՀՀ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների և ԱՄՆ պետքարտուղարի հանդիպումը։ Ավելի վաղ Միրզոյանը բանակցություններ է վարել ԱՄՆ պետքարտուղարի հետ։ Հունիսի 28-ին Վաշինգտոնում տեղի ունեցավ ՀՀ-ի և Ադրբեջանի արտգործնախարարների և ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի եռակողմ հանդիպումը։ ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը հայտնել էր, որ Միրզոյան-Բայրամով բանակցությունները Վաշինգտոնում կտևեն մինչև հունիսի 29-ը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+