Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 22:31

«Հայերի միությունը» կոչ է արել հավաքվել Պուտինի շուրջ Ռուսաստանում տեղի ունեցող ապստամբության ֆոնին

«Հայերի միությունը» կոչ է արել հավաքվել Պուտինի շուրջ Ռուսաստանում տեղի ունեցող ապստամբության ֆոնին

Ռուսաստանի հայերի միությունն «անթույլատրելի և վտանգավոր» է անվանել Ռուսաստանում տարաձայնությունները վերջնագրերի և ցնցումների միջոցով լուծելու փորձերը։ «Ռուսական հասարակությունը պառակտելու ցանկացած փորձ պետք է անհապաղ դադարեցվի, անկախ նրանից, թե ումից են դրանք գալիս»,- ասվում է Միության հայտարարության մեջ:

Ռուսաստանի հայերի միությունը վստահ է, որ պատճառներն ու առիթները, որոնք դրդել են Պրիգոժինին՝ «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության ղեկավարին, սկսել զինված ապստամբություն, պետք է անաչառ հետաքննվեն հատուկ հանձնաժողովի կողմից:

«Մենք կոչ ենք անում հանրությանը չտրվել սադրիչ կոչերին, վստահել պաշտոնական տեղեկատվության աղբյուրներին և հավաքվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի շուրջ»,- եզրափակել է Միությունը:

Հունիսի 23-ին «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության ղեկավար Եվգենի Պրիգոժինը կոչ էր արել զինված ապստամբություն սկսել ռուսական ռազմական ղեկավարության դեմ։ Դա տեղի էր ունեցել այն բանից հետո, երբ, ըստ նրա, ՌԴ ՊՆ-ն հարվածել է «Վագների» ճամբարին, ինչի արդյունքում նրա մարտիկները զոհվել են։

ՌԴ ՊՆ-ն այս տեղեկությունն անվանել էր իրականությանը չհամապատասխանող և դիմել «Վագների» մարտիկներին խոհեմություն ցուցաբերելու և իշխանություններին դիմելու համար՝ նշելով, որ նրանց խաբելեությամբ ներքաշել են Պրիգոժինի հանցավոր արկածախնդրության և զինված ապստամբության մեջ։ «Վագներ» խմբավորման ղեկավարի անունից զինված ապստամբության կոչերով հայտարարությունների առնչությամբ Ռուսաստանում քրգործ է հարուցվել, հայտնել է Ազգային հակաահաբեկչական կոմիտեն։

Մոսկվայում, Մոսկվայի և Վորոնեժի մարզերում հակաահաբեկչական գործողության ռեժիմ է սահմանվել, հաղորդում է ՌԴ Ազգային հակաահաբեկչական կոմիտեն։ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է, որ մայրաքաղաքում հակաահաբեկչական միջոցառումներ են իրականացվում անվտանգության միջոցառումներն ուժեղացնելու համար։

Ռոստովի մարզի նահանգապետ Վասիլի Գոլուբևը Ռոստովի բնակիչներին հորդորել է չմեկնել քաղաքի կենտրոն և անտեղի դուրս չգալ փողոց։ Հայտնի է Մոսկվայում, Վորոնեժի և Լիպեցկի մարզերում զանգվածային միջոցառումների չեղարկման մասին։ Պուտինն արտակարգ հեռուստատեսային ուղերձում հայտարարել է Ռուսաստանում ապստամբության փորձի մասին, դա որակել դավաճանություն և խոստացել, որ այդ գործողությունների կազմակերպիչները պատասխան կտան։ 

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+