Եթե Հայաստանը տարածք տրամադրի Ադրբեջանին «Զանգեզուրի միջանցք»-ի կառուցման համար, ապա նա կկորցնի Իրանի հետ սահմանը, ասել է SCAP տրանսպորտի կոմիտեում Իրանի նախկին ներկայացուցիչ Մոհամմադ Իսմայիլ Ալիխանին, գրում է ParsToday-ը։ Նրա խոսքով՝ այս դեպքում հայերը պետք է թույլտվություն ստանան Ադրբեջանից Իրան մուտք գործելու համար։
«Եթե Հայաստանն Ադրբեջանին տարածք տրամադրի հարավում, Իրանի հետ սահմանին, նա կդադարի լինել Իրանի հետ հարևան»,- ասել է փորձագետը։
Նա հիշեցրել է, որ Իրանն ունի Հայաստանի հետ ամենակարճ ընդհանուր սահմանը՝ ընդամենը 38 կմ։ «Սա Իրանի և Եվրոպայի միջև դարպասներից մեկն է, և դրանք մեծ նշանակություն ունեն։ Այս իրավիճակում, եթե ստեղծվի «Զանգեզուրի միջանցքը», Հայաստանը կկորցնի կապը հարավի հետ, իսկ հայերը պետք է ստանան Ադրբեջանի համաձայնությունը Իրան մեկնելու համար»,- պարզաբանել է Կովկասի հարցերով իրանագետը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







