ԱՄՆ Վաշինգտոն նահանգում Beyond Wonderland էլեկտրոնային երաժշտության փառատոնի ժամանակ զանգվածային հրաձգություն է եղել, ինչի հետևանքով երկու մարդ Է զոհվել, երեքը վիրավորվել են, հայտնել է Fox News հեռուստաալիքը։
Նշել են, որ միջադեպը տեղի է ունեցել փառատոնի տարածքում գտնվող ճամբարում։ Կասկածյալը ձերբակալվել է: Հեռուստաալիքը, հղում անելով փառատոնի պաշտոնական էջում տեղադրված հաղորդագրությանը, հայտնել է, որ ներկա պահին միջոցառման այցելուներին ոչինչ չի սպառնում:
Ձերբակալվածը դեռահաս է։ Տեղի իշխանությունները հայտնել են, որ նա նեոնացիստական և հակասեմական հայացքներ է արտահայտել համացանցում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







