Երևանում կայացած Ստեփան Սարգսյանի գավաթի խաղարկությունում հայ ըմբիշները նվաճել են 3 ոսկե, 1 արծաթե և 1 բրոնզե մեդալ, հայտնում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։
Մրցաշարում ոսկե մեդալներ են նվաճել Արսեն Հարությունյանը (57 կգ), Վազգեն Թևանյանը (65 կգ) և Արման Անդրեասյանը (70 կգ): 74 կգ քաշային կարգում Հրայր Ալիխանյանը դարձել է մրցաշարի արծաթե մեդալակիր, իսկ Մեժլում Մեժլումյանը (61 կգ)՝ բրոնզե մեդալակիր։
Ստեփան Սարգսյանի գավաթի խաղարկությանը մասնակցում են 15-ից ավելի երկրների ըմբիշներ։ Նշվում է, որ մրցաշարն ընտրական է՝ Սերբիայում կայանալիք ըմբշամարտի աշխարհի առաջնությանը մասնակցելու համար։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







