Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 21:41

Հնդկաստանում պաշտոնյան հրամայել է ցամաքեցնել ջրամբարը, որպեսզի գտնի իր սմարթֆոնը

Հնդկաստանում պաշտոնյան հրամայել է ցամաքեցնել ջրամբարը, որպեսզի գտնի իր սմարթֆոնը

Հնդկաստանի Չհատիսգարխ նահանգում սննդի պետական ​​ծառայության աշխատակից Ռաջեշ Վիշվասը հրամայել է ցամաքեցնել ջրամբարը, որպեսզի գտնի իր «Samsung» սմարթֆոնը, հայտնում է Associated Press-ը։ Պաշտոնյան ջուրն է գցել բջջայինը, երբ ցանկացել է սելֆի անել։

Սկզբում Վիշվասը խնդրել է տեղի ջրասուզակներին սուզվել ջրի տակ և գտնել սմարթֆոնը՝ պնդելով, որ այն պարունակում է պետական ​​գաղտնի տեղեկություններ, սակայն մի քանի ապարդյուն փորձերից հետո հրամայել է դուրս մղել ջուրը դիզելային պոմպերի միջոցով։

Ջրամբարից դուրս է մղվել ավելի քան 2 մլն լիտր ջուր, որի արդյունքում գտնվել և դուրս է բերվել պաշտոնյայի սմարթֆոնը, սակայն այն այլևս հնարավոր չի եղել միացնել։ Տեղական լրատվամիջոցների տվյալներով՝ ջրի այդ քանակությունը կբավարարեր 1,5 հազար ակր գյուղատնտեսական հողատարածք ոռոգելու համար։

Ըստ Վիշվասի՝ ջրամբարի ջուրը ոռոգման համար ոչ պիտանի է եղել, և ինքը բարձրաստիճան պաշտոնյայից ջուրը հանելու բանավոր թույլտվություն է ստացել։ Վիշվասին քննադատել են ջրային ռեսուրսները վատնելու համար և հեռացրել զբաղեցրած պաշտոնից։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+