Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 22:49

Անջելինա Ջոլին որդու հետ մասնակցել է Սպիտակ տանը տեղի ունեցած տոնական ընթրիքին

Անջելինա Ջոլին որդու հետ մասնակցել է Սպիտակ տանը տեղի ունեցած տոնական ընթրիքին

Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին և նրա ավագ որդին՝ 21-ամյա Մեդոքսը, մասնակցել են Սպիտակ տանը կայացած տոնական ընթրիքին։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։

Նշվում է, որ ապրիլի 26-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Սպիտակ տանն ընդունել է Հարավային Կորեայի առաջնորդ Յուն Սեոկ Յոլին։ Երկու պետությունների միության 70-ամյակին նվիրված միջոցառմանը մասնակցել են երկու երկրների առաջին տիկինները՝ Ջիլ Բայդենը և Քիմ Կոնգ Հին։

Երեկոյի հյուրերի թվում էր նաև Անջելինա Ջոլին։ Դերասանուհին հագել էր մինչև հատակը հասնող սպիտակ զգեստ և Chanel-ի բաճկոն, հանրությանը ներկայացել է ավագ որդու ընկերակցությամբ։ 21-ամյա Մեդոքսը, որին նա որդեգրել է 2002 թվականին, կենսաքիմիա է սովորում Սեուլի Յոնսեի համալսարանում:

2020 թվականին երիտասարդը Հարավային Կորեայից վերադարձել է ԱՄՆ, քանի որ դասերն անցել են առցանց ձևաչափի՝ կորոնավիրուսային համաճարակի պատճառով։

Անջելինա Ջոլին և նրա նախկին ամուսին Բրեդ Փիթն ունեն վեց երեխա՝ երեքը կենսաբանական (16-ամյա Շիլոն, 14-ամյա Նոքսը և Վիվիենը) և նույնքան որդեգրված երեխաներ (21-ամյա Մեդոքսը, 19-ամյա Պաքսը և 18-ամյա Զահարան)։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+