Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +3°
  • Երևան+3°
  • Գյումրի−1°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 20:37

Լոնդոնի դատարանը Նատալյա Ռոտենբերգին կալանավորելու վճւռ է կայացրել. ԶԼՄ

Լոնդոնի դատարանը Նատալյա Ռոտենբերգին կալանավորելու վճւռ է կայացրել. ԶԼՄ

Լոնդոնի Գերագույն դատարանը վճռել է ռուս միլիարդատեր Արկադի Ռոտենբերգի նախկին կնոջը՝ գործարար Տիգրան Արզաքանցյանի ներկայիս կնոջը՝ Նատալյա Ռոտենբերգին կալանավորել: Այս մասին հայտնում է Daily Telegraph-ը։

Ռոտենբերգը մի քանի տարի դատի է տվել իր նախկին ամուսնուն՝ Արկադի Ռոտենբերգին՝ պատժամիջոցների ենթարկված գործարար և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ընկերոջը, Սուրեյ նահանգի Վերին Ռիբսդեն քաղաքում 27 միլիոն ֆունտ ստեռլինգ արժողությամբ առանձնատան համար:

Նատալյա Ռոտենբերգը, ըստ թերթի, կոնֆլիկտ է ունեցել Candey իրավաբանական ընկերության հետ, որը դատարանում ներկայացնում էր իր շահերը նախկին ամուսնու հետ՝ փաստաբաններին չվճարելու և նորերին վարձելու պատճառով։ Խոսքը 87 հազար ֆունտ ստերլինգի մասին է՝ ներառյալ դատական ​​ծախսերը, ասվում է հրապարակման մեջ։ Candey-ի ներկայացուցիչ Ջեյմս Թեյլորն ասել է, որ Նատալյա Ռոտենբերգն անտեսել է բոլոր նամակները, որոնցով պահանջվում էր ներկայանալ դատարան՝ իր ունեցվածքի վերաբերյալ հարցաքննության և չի արձագանքել իր հետ կապ հաստատելու փորձերին: The Daily Telegraph-ը պարզաբանում է, որ իրեն նույնպես չի հաջողվել կապվել նրա հետ մեկնաբանություն ստանալու համար։

Նատալյա Ռոտենբերգը չի ներկայացել դատարան հարցաքննության 2022 թվականի նոյեմբերին և այս տարվա մարտին, ինչի արդյունքում դատավորը նրան դատապարտել է 21-օրյա ազատազրկման։ Որոշումը կասեցվել է ապրիլի 21-ին դատարան ներկայանալու պայմանով, ինչը նույնպես չի արել։ Արդյունքում դատարանը նրան կալանավորելու որոշում է կայացրել։

«Ուժը հայրենյաց» կուսակցությունը, որը ղեկավարում է գործարար Տիգրան Արզաքանցյանը, 2022 թվականի օգոստոսին Երևանի քաղաքապետի պաշտոնում առաջադրել է Նատալյա Ռոտենբերգի թեկնածությունը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+