Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 22:30

Էրդողանը հույս ունի, որ առաջին փուլով կընտրվի Թուրքիայի նախագահ

Էրդողանը հույս ունի, որ առաջին փուլով կընտրվի Թուրքիայի նախագահ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հույս է հայտնել, որ մայիսի 14-ին երկրում կայանալիք նախագահական ընտրությունները կսահմանափակվեն մեկ փուլով:

«Վստահ եմ, որ ժողովուրդն այս ընտրությունները կավարտի մեկ փուլով», — ТАСС-ի փոխանցմամբ՝ ասել է նա չորեքշաբթի CNN Turk հեռուստաալիքի եթերում:

Էրդողանի խոսքով՝ «մայիսի 14-ի ընտրությունները Թուրքիայի ուղերձն են Արևմուտքին»: «Մենք հիմա զբաղված ենք մեր գործերով, պաշտպանական արդյունաբերության մեջ ինքնաբավության մակարդակը հասել է 80 տոկոսի, և դա հաջողություն է։ Արևմուտքն ասում է, որ դեմ է Էրդողանին։ Չեմ նշի այն ամսագրերը, որոնք գրում են այդ մասին», — ասել է Թուրքիայի նախագահը՝ նշելով, որ մայիսի 14-ի ընտրությունները «բեկումնային կետ» կդառնան, դրանց արդյունքին ուշադիր հետևում են ոչ միայն Արևմուտքում, այլև իսլամական աշխարհի երկրներում։

Պատասխանելով այն հարցին, թե որն է ներկայիս ընտրությունների արմատական տարբերությունը նախորդներից, Էրդողանը նշել է, որ դրանք կենսական նշանակություն ունեն «Թուրքիայի հարյուրամյակի ռազմավարության իրականացման համար, որը հանրապետության հռչակման 100-ամյակին հայտարարել է նախագահի գլխավորած իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը:

Էրդողանը նախագահի թեկնածու է առաջադրվել «Հանրապետական դաշինքի» կողմից հանրապետության ղեկավարի ընտրություններում: Ընդդիմությունից նրա հիմնական մրցակիցը կլինի Ժողովրդա-հանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն։

Վերլուծաբանները, սակայն, չեն բացառում Թուրքիայում նախագահական ընտրությունները երկու փուլով անցկացնելը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+